ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱ
Սմիրնով Իվան Անդեևիչ անհատ ձեռնարկատեր (այսուհետ՝ նաև Կատարող)՝ ի դեմս տնօրեն Սմիրնով Իվան Անդրեևիչի, ով հանդես է գալիս իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված վկայականի / տեղեկանքի հիման վրա, Կատարողին պատկանող բիզնեսի կառավարման և/կամ հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգերից և դրանցով պայմանավորված Կատարողի կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու ցանկություն ունեցող ցանկացած անձի առաջարկում է սույն հրապարակային օֆերտայի ակցեպտավորմամբ (ընդունմամբ) կնքել օնլայն դասընթացների տրամադրման վերաբերյալ Պայմանագիր ստորև նշված պայմաններով.
1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
1.1Պայմանագրում ներքոնշյալ բառերն ու արտահայտություններն ունեն ստորև նշված իմաստը, բացառությամբ այն դեպքերի, երբ Պայմանագրի բովանդակությունից բխում է այլ բան:
Օֆերտա՝ Կատարողի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի պահանջներին համապատասխան կազմված և Կայքում հրապարակային ներկայացված սույն փաստաթուղթը, այդ թվում՝ դրա անբաժանելի մասը կազմող Գնացուցակը, որը հասցեագրված է ցանկացած անձի և չի պահանջում գրավոր կարգով ստորագրում:
Պայմանագիր՝ Պատվիրատուի կողմից Օֆերտայի՝ ամբողջ ծավալով և անվերապահորեն ակցեպտավորման (ընդունման) միջոցով Կատարողի և Պատվիրատուի միջև կնքված սույն համաձայնությունը, ինչպես նաև Պայմանագրի բոլոր հավելվածները, դրա վերաբերյալ կնքված համաձայնագրերը, փոփոխությունները և լրացումները, Օֆերտայի (Պայմանագրի) անբաժանելի մասը կազմով Գնացուցակը, որոնք պարունակում են Օֆերտայով նախատեսված և/կամ Կատարողի կողմից սահմանված այլ պայմաններ:
Ակցեպտ՝ Պատվիրատուի կողմից ամբողջ ծավալով և անվերապահորեն Օֆերտայի, այդ թվում՝ Գնացուցակի, նաև Կատարողի կողմից ներկայացված հաշիվների ընդունումը՝ Օֆերտայով նախատեսված համապատասխան գործողությունների իրականացման 1 միջոցով: Ակցեպտավորումը իրականացվում է նաև Համակարգում գրանցվելիս «Ծանոթացել եմ և համաձայն եմ» դաշտի լրացման և հաստատման միջոցով:
Կատարող՝ Սմիրնով Իվան Անդեևիչ անհատ ձեռնարկատեր, իսկ Պայմանագրի առանձին մասերի էությունից ելնելով նաև Կատարողի համապատասխան աշխատակիցները /ծառայություններ մատուցողները և այլն/:
Պատվիրատու՝ ցանկացած անձ, որը որպես կանոն ցանկանում է ստանալ օնլայն կրթություն և Կատարողի հետ Օֆերտայի պայմանների ակցեպտավորմամբ (ընդունմամբ) կնքում է Պայմանագիրը և ընտրված Սակագնային փաթեթի և Կայքում հրապարակված Գնացուցակի հիման վրա ստանում Պայմանագրով նախատեսված ծառայությունները:
Կայք՝ Կատարողին պատկանող համացանցում տեղակայված կայքէջերի համալիր՝ https://armenia.smirnov.school հասցեում գտնվող մեկնարկային կայքէջով, որի միջոցով կարելի է մուտք գործել անձնական էջ և որոնց կիրառմամբ, ինչպես նաև Կայքում առկա համապատասխան հավելվածների, ծրագրերի հղումների օգտագործմամբ Պատվիրատուին տրամադրվում են Պայմանագրով նախատեսված Ծառայությունները: Ծառայություններ՝ Կատարողի կողմից Պայմանագրով նախատեսված պայմաններով Պատվիրատուին տրամադրել օնլայն դասընթացներ։Գնացուցակ՝ Կատարողի կողմից միակողմանիորեն հաստատված, փոփոխված և լրացված փաստաթուղթ կամ մի քանի փաստաթղթեր, որոնցով սահմանվում են Կատարողի կողմից տրամադրվող դասընթացների արժեքները։ Գնացուցակը, դրա հետագա փոփոխությունները և նոր խմբագրությունները տեղադրվում և հրապարակվում են Կայքում և հանդիսանում են Պայմանագրի անբաժանելի մասը: Կիրառման ենթակա է Պայմանագրի կնքման պահի դրությամբ գործող Գնացուցակը: Գնացուցակը (փոփոխությունները և նոր խմբագրությունները) հաստատվում է Ա/Ձ Սմիրնով Իվան Անդեևիչի որոշմամբ:
2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄ
2.1․Սույն փաստաթուղթը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով հանդիսանում է Կատարողի Պայմանագրի կնքման վերաբերյալ հրապարակային Օֆերտա: Սույն հրապարակային Օֆերտայի բովանդակությունը տեղադրված և հրապարակված է Կատարողին պատկանող Կայքում հետևյալ հասցեով՝ https://armenia.smirnov.school
2.2․Պայմանագրի կնքման պայմանների և կարգի նկատմամբ կիրառվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերը, որոնք կարգավորում են հրապարակային պայմանագրի (ՀՀ ՔՕ 442-րդ հոդված), միանալու պայմանագրի (ՀՀ ՔՕ 444-րդ հոդված), օֆերտայի և դրա ակցեպտի (ՀՀ ՔՕ 451-459 հոդվածներ) ներկայացման կարգը և պայմանները:
2.3․Սույն հրապարակային Օֆերտայի ակցեպտ (ընդունում) և Պայմանագրի կնքման պահ է համարվում սույն Պայմանագրի 5-րդ գլխով նախատեսված կարգով և չափով համապատասխան վճարումը /կանխավճարը/ Կատարողի կողմից ստանալու պահը:
2.4 Սույն կետին համապատասխան իրականացված ակցեպտ նշանակում է Պատվիրատուի կողմից ամբողջ ծավալով և անվերապահորեն Օֆերտայի (Պայմանագրի), այդ թվում՝ Գնացուցակի, նաև Կատարողի կողմից ներկայացվող հաշիվների ընդունումը:
2.5 ՀՀ քաղաքացիական օրենսդրության համաձայն՝ Պատվիրատուի կողմից սույն հրապարակային Օֆերտայի ակցեպտի (ընդունման) միջոցով կնքված Պայմանագիրը համարվում է սույն հրապարակային Օֆերտայի պայմանների հիման վրա գրավոր ձևով կնքված պայմանագիր և հանդիսանում է պայմանագրի երկու կողմերի կողմից փաստաթղթային ձևով կնքված պայմանագրին համարժեք:
2.6 Պայմանագրի կնքումը և Գնացուցակին համապատասխան Սակագնային փաթեթի, Բաժանորդագրության ժամկետի, Պայմանագրի կնքման և իրականացման, վճարումների կատարման ժամանակ իր մասին տրամադրում է ճիշտ, արժանահավատ և արդիական տեղեկություններ (տվյալներ), ծանոթացել է և համաձայն է Օֆերտայի (Պայմանագրի) բոլոր պայմաններին, այդ թվում՝ Օֆերտայի անբաժանելի մասը կազմող Գնացուցակին և Օֆերտայում նշված այլ փաստաթղթերին, ինչպես նաև Համակարգի գործունեությանը վերաբերող Կայքում տեղադրված և հրապարակված բոլոր փաստաթղթերին և տեղեկատվությանը, Պայմանագրի կնքման համար ունի անհրաժեշտ գործունակություն և իրավունակություն և օժտված է բավարար լիազորություններով:
2.7 Պայմանագրի 2.3 կետին համապատասխան որպես ակցեպտ ճանաչվող գործողությունների իրականացումից հետո Պատվիրատուն իրավունք չունի ներկայացնել որևէ պատճառաբանություն Օֆերտայի պայմաններին ծանոթ չլինելու և/կամ Օֆերտայի պայմաններից որևէ մեկի և/կամ որևէ փաստաթղթի հետ համաձայն չլինելու վերաբերյալ և այդ հիմքերով իրավունք չունի վիճարկել Պայմանագրի կնքման փաստը և/կամ Պայմանագրի որևէ պայմանի կիրառելիությունը:
3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
.1․Պայմանագրով Կատարողը գույքային իրավունքների գործողության ողջ ժամկետում, Պատվիրատուի տրամադրում է օնլայն ուսուցում GetCoutse հարթակի միջոցով, իսկ Պատվիրատուն պարտավորվում է ընդունել Ծառայությունները և վճարել դրանց համար Պայմանագրով և Գնացուցակով նախատեսված արժեքները:
3.2․GetCoutse հարթակի օգտագործման իրավունքի տրամադրմամբ Պատվիրատուին է տրամադրվում վճարված Բաժանորդագրության ժամկետի ամբողջ ընթացքում ստանալու ուսուցում ընտրված Սակագնային փաթեթով (Գնացուցակով) նախատեսված պայմաններին և ծավալներին համապատասխան:
3.3 Պայմանագրով նշված իրավունքները և ծառայությունները վերաբերում են Օֆերտա պայմանագիր կնքած և նույնականացում անցած Պատվիրատուին։
3․4․Սակագնային փաթեթների ցանկը և նկարագրությունը, որոնք Պատվիրատուն կարող է ընտրել, ներառյալ՝ դրանցով նախատեսված բաժանորդագրության ժամկետների հնարավոր տարբերակները, որոնք հանդիսանում են Պայմանագրի անբաժանելի մասը կազմող՝ Գնացուցակով, որը հրապարակված է Կայքում համապատասխան հղման տակ:
3․5 Կատարողը հանդիսանում է Պատվիրատուի տվյալների պահոցների կառավարման ադմինիստրատոր և իրականացնում դրանց պատշաճ պահպանությունը և գաղտնիությունը:
3․6 Պայմանագրով և ընտրված Սակագնային փաթեթով նախատեսված սպասարկման ժամկետի ավարտից հետո, երբ Պատվիրատուն չի երկարաձգում Պայմանագրի ժամկետը, Պատվիրատուի անձնական տվյալների ոչնչացվում են։
4․ ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4․1․Կատարողն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել Պայմանագրի պայմանները, Համակարգ մուտք գործելու պայմանները, հիմնական և լրացուցիչ ծառայությունների ցանկը, ուսուցման սակագնային փաթեթները, գնացուցակը, ժամկետները և այլ պայմանները՝ այդ մասին ծանուցելով Պատվիրատուին և Օֆերտան տեղադրելով Կայքում: Այդպիսի փոփոխությունները ուժի մեջ են մտնում Կայքում համապատասխան փաստաթղթերի կամ տեղեկատվության հրապարակման պահից, եթե այլ բան սահմանված չէ փոփոխությունների մասին ծանուցման հրապարակման մեջ կամ Պատվիրատուին ներկայացված ծանուցման մեջ: Պատվիրատուն պարտավոր է ինքնուրույն հետևել Կայքում հրապարակված բոլոր փոփոխություններին և տեղեկատվությանը:
4․2 Կատարողը պարտավոր է մատուցել որակյալ օնլայն ուսուցում, ժամանակին և պատշաճ։
4․3 Պատվիրատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվել օնլայն ուսուցումից, այդ դեպքում փաստացի վճարած գումարը հետ չի վերադարձվում։
4․4 Պատվիրատուն պարտավոր է վճարել օնլայն ուսուցման համար և մասնակցել օնլայն ուսուցման։
5․ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
5․1․Պայմանագրի արժեքը որոշվում է գործող Գնացուցակի հիման վրա՝ հաշվի առնելով Պատվիրատուի կողմից ընտրված Սակագնային փաթեթը, Բաժանորդագրության ժամկետը և սպասարկման հետ կապված այլ պայմանները, և սահմանվում է ծառայությունների վճարման հաշվով: Պայմանագրի արժեքը ներառում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր հարկերը և պարտադիր վճարները:
5․2․Պայմանագրի արժեքի վճարումը կատարվում է կանխավճարային եղանակով։
6․ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
6․1 Պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Կողմերը պատասխանատվություն են կրում Պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
7․ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
7․1․Պայմանագիրը ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մինչև Կողմերի կողմից Պայմանագրով սահմանված իրենց պարտավորությունների ամբողջական կատարումը՝ Պատվիրատուի կողմից ընտրված Սակագնային փաթեթին և բաժանորդագրության ժամկետին համապատասխան:
8․ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ ՄԱԺՈՐ)
8․1․Կողմերն ազատվում են Պայմանագրով ստանձնած պարտավորությունները մասամբ կամ ամբողջովին չկատարելու համար պատասխանատվությունից, եթե այդ չկատարումն անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանք է: Անհաղթահարելի ուժ կարող են համարվել այնպիսի հանգամանքները, որոնք ի հայտ են եկել Պայմանագրի կնքումից հետո, անմիջականորեն ազդել են Պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման վրա և իրենց բնույթով այնպիսին են, որ չէին կարող կանխատեսվել կամ կանխարգելվել դրանց ազդեցությունը վկայակոչող Կողմի կողմից (հրդեհներ, ջրհեղեղներ, երկրաշարժեր, ապստամբություններ, պատերազմներ, ռազմական գործողություններ, համաճարակներ և այլն):
8․2 Անհաղթահարելի ուժ համարվող հանգամանքների առկայության վերաբերյալ ապացույց կարող են հանդիսանալ իրավասու մարմիննների կողմից տրված տեղեկանքները:
8․3 Անհաղթահարելի հանգամանքների ի հայտ գալու դեպքում Կողմերի պարտավորությունների կատարման ժամկետները հետաձգվում են այդ հանգամանքների և դրանց հետևանքների գործողության ժամանակին համապատասխան:
8․4 Կողմը, որի համար պարտավորության կատարումն անհնարին է դարձել անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, պարտավոր է գրավոր տեղեկացնել մյուս կողմին նման հանգամանքների ի հայտ գալու պահից 1 (մեկ) շաբաթվա ընթացքում:
9․ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
9․1 Կողմերի միջև ծագած բոլոր վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունները իրականացվում են նախապահանջային եղանակով՝ Պայմանագրի խախտում վկայակոչող կողմից Պայմանագրի ենթադրյալ խախտում թույլ տրված կողմին խախտման վերաբերյալ նախապահանջ ուղարկելու միջոցով:
9․2 Նախապահանջը ստանալու պահից 7 օրացուցային օրվա ընթացքում դրա վերաբերյալ պատասխան չստացվելու կամ ներկայացվող պահանջը մերժվելու դեպքում վեճի լուծումը հանձնվում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանների ենթակայությանը: Վեճը լուծվում է Պայմանագրով սահմանված պայմանների և Հայաստանի Հանրապետության նյութական իրավունքի նորմերի համաձայն:
10․ ԿԱՏԱՐՈՂԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Սմիրնով Իվան Անդեևիչ անհատ ձեռնարկատեր
TIN 40203855
Գրանցման համար 286.1385682 05.02.2024թ.
Իրավաբանական հասցե՝ ՀՀ, ք.Երևան, փ. Խորենացի, 26Ա, գրասենյակ 210։
Էլ.փոստ. բոլոր էլփոստի հաշիվները smirnovschool.org տիրույթով
Հեռ.՝ 9091605851